Պատմություն

Հայկական կինո

Սկզբնավորում: Համր կինո

Հայկական կինոն սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Հայկական կինեմատոգրաֆի առաջին կադրերն ստեղծել է Ալեքսանդր Դիգմելյովը 1911 թվականին Սբ․ Էջմիածնում՝ նկարահանելով Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողությունը։

1912 թվականին եգիպտահայ հրատարակիչ Վահան Զարդարյանը ստեղծել է հայկական թեմայով առաջին հայկական կինոնկարը, որ կոչվել է պարզապես «Հայկական սինեմա»: Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 1913մարտի 13-ին Կահիրեում:

1913 թվականին Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը։ Նախահեղափոխական շրջանի ռուսական կինոյում նկարահանվել են դերասաններ Արշավիր Շահխաթունին, Արուս Ոսկանյանը, Արշակ Բուրջալյանը, Օլգա Մայսուրյանը, թուրքական կինոյում՝ Վահրամ Փափազյանը և Հրաչյա Ներսիսյանը։ 1915 թվականին Ա. Միներվինը Եկատերինոդարում մի խումբ հայ սիրող դերասանների մասնակցությամբ նկարահանել է «Թուրքահայերի ողբերգությունը» կինոնկարը։ Մինչև հեղափոխությունը ռուսական կինոյի ճանաչված դերասան էր հետագայում հայկական գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը։

Ռուս կինոօպերատորներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Կովկասյան ռազմաճակատում փաստագրական բազմաթիվ նկարահանումներ են կատարել, որոնց մեծ մասը նվիրված է հայ ժողովրդի կյանքին։ Կինոնյութեր են ստեղծվել նաև 1918-1920 թվականներին։ 1920 թվականին կինոօպերատոր Ալեքսանդր Լեմբերգը նկարահանել է վավերագրական կինոակնարկ՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։

1924 թվականից կինոթատրոններ են բացվել Երևանում, Ղարաքիլիսայում , Նոր Բայազետում, Ստեփանավանում։

Հայկական կինոյի համր շրջանը հարուստ է կատակերգական կինոնկարներով՝ «Շոր և Շորշոր» , «Մեքսիկական դիպլոմատները» , «Կիկոս» ։ Այլ կինոնկարներից են՝ «Չար ոգի», «Խորտակված վիշապներ», «Անուշ», «Երբ ծաղկում են այգիները»  և այլն։

Համր կինոյի վերջին ֆիլմը «Գիքորն» է, որը հուզիչ և նուրբ հոգեբանական պատմություն է գեղջուկ տղայի մասին։

Հնչուն կինո

1935 թվականին նկարահանվել է հայկական առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն», որն ամփոփել է համր կինոյի նվաճումները և արժանացել միջազգային ճանաչման։ Ֆիլմն իր պարզությամբ, փայլուն դերակատարումներով, պատկերաշարի գունեղությամբ իրավամբ դարձել է ժողովրդական։

Հայկական կինոյի ազգային դպրոցի ձևավորման և կայացման շրջանը 1920-1930-ական թվականներն են։1930- ական թվականներին առավել կարևորվել է պատմահայրենասիրական թեման։ Ուշագրավ է «Զանգեզուր»(1938) ֆիլմը, որն աչքի է ընկնում ժողովրդական գունեղ կերպարներով։ Արտաշես Հայ-Արտյանի «Կարո» ֆիլմը (1937) Հայաստանում քաղաքացիական կռիվների մասին է։

Հայրենական մեծ պատերազմը (1941-1945) նոր խնդիրներ է առաջադրել հայ կինեմատոգրաֆիստներին. բազմաթիվ կինոօպերատորներ մեկնել են ռազմաճակատ, երկրի կինոստուդիաների մեծ մասը թողարկել է պատերազմի մասին կարճամետրաժ ֆիլմեր։ Այդ շրջանի գեղարվեստական կինոնկարներն ստեղծվել են առավելապես հայրենասիրական թեմայով՝ «Գվարդիականի կինը» (1942), «Դուստրը» (1943) և այլն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s