Հասարակագիտություն

Պյութագորաս

Պյութագորականների փիփսոփայության հիմնադիրն էր նշանավոր մաթեմատիկոս, կրոնական բարեփոխիչ և փիլիսոփա Պյութագորասը (ք.ա. 6-րդ դար), որի անվան շուրջ արդեն իսկ կենդանության ժամանակ պատվում էին առասպելներ ու պատմություններ։ Նրա կյանքի, գործունեության և փիլիսոփայական հայացքների մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել ընդ որում, դրանց մեծ մասը հաղորդել են հետագա դարերի մտածողները։ Պյութագորասը ծնվել և մեծացել է Սամոսա կղզում, Պոլիկրատեսի բռնակալության օրոք լքել է հայրենիքր, մեկնել Եգիպտոս, այնուհետև Բաբելոն, որտեղ քրմերից սովորել է փիլիսոփայելու արվեստը։ Վերադառնալով Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը՝ հիմնադրում է կրոնափիլիսոփայական մի միություն, որը կոչվում է իր անունով։ Պյութագորասի նպատակն էր ստեղծել նոր արիստոկրատիա կամ լավագույն կառավարողների խավ, որովհետև մարդկանց համար մեծագույն չարիքր նա համարում էր անիշխանությունը, իսկ կառավարումը լավագույն ձևով կարող են իրականացնել միայն իմաստունների առաքինությամբ և բարոյականությամբ աչքի ընկնող ուսյալ մարդիկ։ Այդ պատճառով Պյութագորասը կարևորում է մտավոր, բարոյական և կրոնական դաստիարակության դերը։ Հետագայում Պլատոնը, հենվելով Պյութագորասի գաղափարների վրա, պետք է ստեղծեր իդեալական պետության նախագիծ, որտեղ պիտի կառավարեին լավագույնները։ Պյութագորականների միության պատմությունը սովորաբար բաժանում են երկու շրջանի՝ վաղ պյութագորականության, որի ներկայացուցիչներից էին Հիպիասը և Ալկմեոնը, և ուշ պյութագորականության, որի երևելի դեմքերից էին 4-րդ դարում ապրած Ֆիլոլայեսը (նա է առաջին անգամ գրավոր շարադրել պյութագորականների ուսմունքր) և Արխիթեսը (4-րդ դ.)։ Շուրջ երկու դար գոյատևելուց հետո պյութագորականությունր ձուլվեց պլատոնական, ավելի ուշ՝ նորպլատոնական հոսանքների հետ։ Վաղ պյութագորականների փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել օրփեոսականների գաղափարախոսությունը, որն այդ ժամանակ Հունաստանում տարածված կրոնամիստիկական ուղղություն էր։ Օրփեոսականներիցպյութագորականները փոխառեցին մարդու հոգու անմահության և կերպարանավտխության մասին ուսմունքը։ Ընդգծելով կրոնական այդ պատկերացման բարոյական կողմը, պյութագորականները հիմնավորում էին հոգու մաքրագործման, դրա կատարելագործման անհրաժեշտությունը, որպեսզի հոգին կարողանա բարձրանալ աստվածային մակարդակին և միաձուլվի նրա հետ։ Այդպիսի մաքրագործման միջոց նրանք համարում էին (բացի «պյութագորասյան ապրելակերպից») գիտությունը, ի մասնավորի, մաթեմատիկան, որի զարգացման գործում նրանք մեծ ավանդ ներդրեցին։ Զբաղվելով մաթեմատիկայով, պյութագորականները հավաստի գիտելիք ձեռք բերելու երաշխիքը տեսնում էին մաթեմատիկական մտածողության մեջ։ Այստեղից նրանք հետևեցնում են, որ ողջ գոյի ճանաչողության բանալին մաթեմատիկայի և նրա սկզբունքի թվի մեջ է։ Փիփսոփայության խնդիրն է հասկանալ տիեզերքի կարգը և օրենքները, իսկ մաթեմատիկան ճանապարհ է բացում այդպիսի ըմբռնման համար։ Բոլոր մարմինները ենթարկվում են երկրաչափության կանոններին, քանի որ երկրաչափորեն են որոշվում դրանց ձևերը և տարածական բոլոր հարաբերություններր։ Բացի դրանից, իրերի, երկրային և երկնային մարմինների, ձայների հարաբերություններր կարելի է բացատրել մաթեմատիկական օրենքներով։ Պյութագորականները ստեղծում են մաթեմատիկական բնազանցություն, որում տիեզերական և մարդկային իրողություններր մեկնաբանվում են մաթեմատիկորեն։ Ըստ պյութագորականների՝ տիեզերքում ամեն ինչ հիմնված է թվի կամ թվային հարաբերության վրա։ Թիվն իրերի գոյության հիմքն է այն իմաստով, ինչ Թալեսն էր ջուրր համարում իրերի նախասկիզբ։ Առանց թվի տիեզերքում կիշխեր քաոսն ու անիշխանությունը։ Այդ պատճառով էլ թիվն իրերի էությունն է, ձևը, դրանց «հոգին» և ղեկավարող բանական սկզբունքը։ Մաթեմատիկական մոտեցումը կարող է տալ միայն քանակական բացատրություններ. բայց չէ° որ իրերը իրարից տարբերվում են նաև իրենց որակական հատկություններով։ Այս պատճառով էլ պյութագորականները ստիպված էին թվերին վերագրել նաև որակական հատկություններ։ Այսպես, մեկը թվերի սկիզբն է, միևնույն ժամանակ միասնության սկիզբը, երկուսը բազմազանության սկզբունքը, երեքը միասնության առաջին դրսևորումն է բազմազանության մեջ, չորս և յոթ թվերր հանդիսանում են ներդաշնակության, համաչափության, արդարության, առողջության սկզբունքներ։ Թվերով է որոշվում նաև իրերի արտաքին կերպարը։ Օրինակ, մեկր համապատասխանում է կետին, երկուսը՝ գծին, երեքը՝ հարթությանը, չորսը՝ բուրգին՝ առաջին երկրաչափական մարմնին, որր հանդես է զալիս որպես մարմնականության սկիզբ։ Պյութագորականները թվերը բաժանում են նաև զույգի և կենտի, որոնցից զույգը նշանակում է բազմազանություն, քայքայում, բաժանվածություն, իսկ կենտը՝ ներքին միասնություն, ամբողջականություն և համաձայնություն։ Պյութագորականները կարծում էին, որ մեկ սկիզբից, օրինակ, Անաքսիմանդրեսի անսահմանից, հնարավոր չէ բխեցնել իրերի առաջացումը։ Այդ պատճառով նրանք ընդունում են հակադրությունների գոյությունը, որոնք տասն են՝ սահման և անսահման, կենտ և զույգ, միասնություն և բազմազանություն, աջ և ձախ, արական և իգական, անշարժ և շարժվող, ուղիղ և կոր, լույս և խավար, բարի և չար, քառակուսի և բազմանկյուն։ Ընդսմին, հակադիր կողմերից առաջինը բնութագրվում է դրական, իսկ մյուսր՝ բացասական հատկություններով։ Առաջինը միասնության, լույսի, բարու, գործունյա սկիզբն է, իսկ երկրորդը՝ անորոշության, պակասության, խավարի, կրավորականության։ Հետագայում Պլատոնը և Արիստոտելը այդ բոլոր հակադրությունները հանգեցրին ձևի և նյութի դուալիզմին։ Վերր թվարկված հակադրություններից հիմնայինը սահմանի և անսահմանի հակադրությունն է, որով բացատրվում է իրերի առաջացման գործընթացը։ Ամեն մի իր անսահմանի և սահմանի միասնություն է։ Եթե գոյություն ունենար միայն անսահմանր (ապեյրոնր), ապա իրերն իրարից չէին տարբերվի։ Ամեն մի իր, առաջանալով, սահմանափակում է անսահմանը։ Անսահմանը նույնացնելով դատարկության կամ օդի հետ՝ պյութագորականները կարծում են, որ աշխարհը ներշնչում է այդ օդր և որն էլ ստեղծելով դատարկ տեղեր՝ պատճառ է դառնում բաժանվածության ու տարանջատվածության առաջացման համար։ Այս ձևով ծագում են համաշխարհային տարածությունը, մարմինները, բազմազանությունը, շարժումը և ժամանակր։ Տիեզերքի կենտրոնում գտնվում է կրակր, որին շրջապատում են աստվածային տասը մարմին՝ անշարժ աստղերի երկինքդ հինգ մոլորակները, որոնց տակ գտնվում են արև, լուսինը, երկիրը, իսկ վերջինիս տակ՝ հակաերկիրը Տիեզերական մարմիններն առաջանում են կենտրոնական մարմնից՝ կրակից և պտտվում են դրա շուրջր։ Պյութագորականների կարծիքով, երկիրը գնդաձև է և պտտվում է կենտրոնական կրակի շուրջ, այսինքն՝ նրանք մերժում են երկրակենտրոնության գաղափարը Արևային խավարումների պատճառր, րստ նրանց, այն է, որ լուսինն անցնում է արևի և երկրի մեջտեղով։ Պյութագորականների տիեզերաբանությունը մի քայլ առաջ էր նախորդ մտածողների տիեզերաբանական ուսմունքների համեմատությամբ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s