Էկոլոգիա

Աղմուկ

Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով և չափվում է դեցիբելով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով։ Բնականոն լսողություն ունեցող մարդն ընկալում է 16-20000 հց հաճախությամբ և 0-ից մինչև 120-140 դբ ինտենսիվությամբ ձայնային տատանումներ։

Աղմուկի առաջացումը

Գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում աղմուկը դարձել է շրջակա միջավայրի լուրջ բացասական գործոններից մեկը։Քաղաքների աճը, տրանսպորտիարդյունաբերության բուռն զարգացումը, արտադրության մեջ և կենցաղում տեխնիկայի ներդրումն ուղեկցվում են աղմուկի աղբյուրների ավելացմամբ։  Որոշ խոշոր քաղաքներում աղմուկի մակարդակը հասել է արդյունաբերական աղմուկի ուժգնությանը (80-100 դբ)։ Ներկայումս աղմուկը համարվում է բարձր հիվանդացություն առաջացնող գործոններից մեկը։

Աղմուկի հետևանքները

Աղմուկից առաջին հերթին վնասվում է լսողության օրգանը։ Վատ ձայնամեկուսացման պայմաններում նվազում է մարդու ինչպես ֆիզիկական այնպես էլ մտավոր աշխատունակությունը։

Աղմուկի ազդեցությունից առաջանում է անքնություն, հոգնածություն, խանգարվում են շարժումների համաձայնեցումը, մարմնի հավասարակշռությունը, նվազում է ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։ Աղմուկի տևական ազդեցությունն օրգանիզմի վրա և դրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգում տեղի ունեցող խանգարումները նպաստում են հիպերտոնիկ հիվանդությանառաջացմանը։ Ամենօրյա աղմուկը մարդկանց երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին։ Հանգստի և հատկապես քնի ժամանակ, երբ առավելապես պետք է վերականգնվեն օրգանիզմի ուժերը, աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s