Էկոլոգիա

Չեռնոբիլի ԱԷԿ

Չեռնոբիլի ԱԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի տարածքում՝ Պրիպյատ քաղաքից 3 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա։

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի պահին գործում էին չորս էներգաբլոկ, որոնք աշխատում էին РБМК-1000 ռեակտորների հիման վրա յուրաքանչյուրը 1000 ՄՎտ հզորությամբ (ջերմային հզորությունը՝ 3200 ՄՎտ)։ Եվս երկու նմանատիպ էներգաբլոկ կառուցվում էին։ Չեռնոբիլի ԱԷԿ-ը արտադրել է Ուկրաինայի ԽՍՀ էլեկտրաէներգիայի մոտավորապես տասներորդ մասը։

Չեռնոբիլի ԱԷԿ(Ատոմա էլեկտրակայան)-ը դադարեցրել է իր գործունեությունը 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։

1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցավ ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s