Պատմություն

Ռուս-պարսկական պատերազմները և Արևելյան Հայաստանի ազատագրումը

1375 թվականին կորցնելով պետականությունը, Հայաստանն ընկնում է կախվածության մեջ քոչվոր թուրքերի ստեղծած տերությունից և պարսիկների կայսրությունից։ Այսպիսով, Հայաստանի տարածքը դառնում է մարտադաշտ Պարսկաստանի և Թուրքիայի կատաղի մարտական գործողությունների համար։ Այս անվերջանալի պատերազմներից զոհվում են հազարավոր քրիստոնյաներ, ավերվում են բազմաթիվ քաղաքներ ու երկրամասեր։ Ամայացած հայկական քաղաքներնն ու գյուղերը շահը սկսում է բնակեցնել իրեն հավատարիմ մուսուլմաններով թուրքական և քրդական քոչվոր ցեղերից։

Այս դժվարին վիճակում Հայաստանում վերանում են ինքնիշխանության վերջին մնացուկները և հայերը ստիպված են լինում ընդհանուր լեզու գտնել շահի և սուլթանների հետ, որոնց քրիստոնյաները վճարում էինհատուկ հարկեր, իրավունք չունեին ձի հեծնելու, դատարանում վկայություն տալու և պարտավոր էին ճանապարհը զիջել մուսուլմաններին։ Փաստորեն, քրիստոնյաները երկրորդ դասի մարդու կարգավիճակում էին, այդ պատճառով էլ Իվան Ահեղի ժամանակներից հայերը սկսում են հայացքն ուղղել դեպի հզորացող Ռուական պետականության կողմը և ամեն կերպ փորձում են շահագրգռել դառնալուառաջին քրիստոնյա երկրի պաշտպանն ու հովանավորողը։

1552 թվականին հայ թնդանոթաձիգները, որոնք թաթարների մոտ ծառայության էին, հրաժարվում են կրակել Կազանը գրոհող Ռուսական զորքերի ուղղությամբ, իսկ երբ նրանց պարտադրում են, նրանք կրակում են զինվորների գլուխներից վերև։ Ի նշան երախտագիտության Իվան Ահեղը Վասիլի Երանելիի տաճարի տասը եկեղեցիներից մեկի վերին շարահարկը նվիրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին, ավելին, հայ վաճառականներին շնորհվում են աննախադեպ արտոնություններ՝ չեղակվում են հարկերն ու տուրքերը և ստեղծվում է հայկական առևտրային տունը։ Նման արտոնություններ հետագայում չեն կարողանում ձեռք բերել նույնիսկ անգլիացի վաճառականները։ Պետրոս Առաջինի գահակալման օրոք Օսմանյան կայսրության հետ առաջի լուրջ բախումներից ի վեր որոշվում է աջակցել հայերի ազատագրական պայքարին, բայց Ռուսաստանը, որն այդ ժամանակ պատերամում էր Շվեդական թագավորության ուժեղագույն բանակի դեմ և պատրաստ չէր երկու ճակատով պատերազմի։ Հայերն ու վրացիները միակ պաշտպանի ու ազատարրարի դերում տեսնում էին քրիստոնյա Ռուսաստանին։ Հայաստանում, հատկապես Սյունիքի, Զեյթունի ու Սյունիքի շրջաններում բոլորը բուռն կերպով պատրաստվում էին հակահարված տալու զավթիչներին։

1801 թվականին Իրակլի Երկրորդ ցարի խնդրանքով Վրաստանը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ։ Վրաստանի կորուստը մեծ հարված էր Պարսկաստանի համար, որը վաղուց էր ցանկանում ամբողջ Կովկասը տեսնել իր ուղեծրում, սակայն այդ ժամանակ Պարսկաստանում թուլանում է կենտրոնական իշխանությունը և այն շուտով բաժանվում է կիսանկախ խանությունների։ Այսուհանդերձ, չկաչողանալով հաշտվել կարևոր կորուստներին, Պարսկաստանը 1804 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտատրարում։ Ռուսաստանը ստիպված էր երեք ճակատով պատերազմել, քանի որ 1806 թվականին սկսվել էր Թուրքիայի հետ պատերազմը, 1812 թվականին հարձակվել էր Նապոլեոնի բանակը։

Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն, 1813 թվականին արևելյան Հայաստանի մեծ մասը մտնում է Ռուսական կայսրության մեջ։ Այս իրավիճակը, սակայն ձեռնտու չէր Բրիտանակն կայսրությանը 1814 թվականին Պարսկաստանի հետ համաձայնագրի արդյունքում Լոնդոնը վերանայում է Գյուլիստանի պայմանագիրը հօգուտ Պարսկաստանի, իսկ պատերազմի դեպքում պարտավորվում է օգնել շահին։ 1825 թվականին Դեկաբրիսների ապստամբությունը համընկնում է Նիկոլայ Առաջին ցարի գահ բարձրանալուն, ինչը Պարսկաստանում ընկալվում է, որպես առավել հարմար պահ Ռուսաստանի դեմ դուրս գալու համար։ Գահաժառանգ Աբաս Միրզան, որը եվրոպացի հրահանգիչների օգնությամբ նոր բանակ էր կազմավորել , որոշում է պահից օգտվել։ Բարեհաջող կերպով սկսելով պատերազմը, պարսիկները շուտվ սկսում են նահանջել, համառ շրջափակումից հետո Երևանը վերջապես ազատագրվում է։ Երևանի բնակչությունն անհամբեր սպասում էր ռուս զինվորներին։ Ռազմական անհաջողությունները ստիպում են Պարսիկներին գնալ խաղաղ բանակցությունների և 1828 թվականի փետրվարի 10-ին Պարսկաստանում  Ռուսաստանի դեսպան Գրիբոեդովի անմիջական մասնակցությամբ ստորագրվում է թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։ Պարսկաստանը ճանաչում է Արաքսի նկատմամբ բոլոր կորուստները, ինչպես նաև,պարտավորվում է վճարել ահռելի ռազմատուգանք՝ քսան միլիոն ռուբլի։

 

Նյութը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s