Քաղաքագիտություն

Առաջադրանքներ Քաղաքագիտությունից

1. Նկարագրել պետական կառավարման ձևերը։

Կա երկու հիմնական պետական կառավարության ձև՝ հանրապետություն և միապետություն։ Հանրապետության դեպքում իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից, իսկ միապետության դեպքում` իշխանությունն իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ:

Հանրապետությունը կարող է լինել նախագահական կամ խորհրդարանական, իսկ միապետությունը՝ բացարձակ կամ սահմանդրական։

2. Ի՞նչ է իշխանությունը։

Իշխանությունը որպես երևույթ իրենից ներկայացնում է անհատի կամ կազմակերպության կարողությունը՝ ազդելու ուրիշների վարքի, գործողությունների և գործառույթների վրա։ Պետական իշխանությունը հասարակական կառավարման միջոց է։ Այն անկախ է և ունի ազդեցություն այլ իշխանությունների վրա, ընդունում է իրավական նորմեր և ունի իր տրամադրության տակ գտնվող տարածքում համոզման կամ հարկադրանքի միջոցով այդ նորմերը վերահսկելու և ամրապնդելու ունակությունը։

3. Ի՞նչ է քաղաքական իշխանությունը։

Քաղաքական իշխանությունը ենթադրում է փոքրամասնության ղեկավարումը մեծամասնության։ Այն կարող է իրականացվել բռնության, կեղծ գիտակցության աստիճանավոր ձևավորմամբ, սակայն այս դեպքում այն չի լինի լեգիտիմ և այսպիսի կերպով ձևավորված իշխանությունը պետք է շութափույթ վերացվի։

4. Ի՞նչ է լեգիտիմությունը։

Լեգիտիմությունը իրենից ներկայացնում է այն իրողությունը, երբ որևէ պետության քաղաքական իշխանությունը համապատասխանում է այն արժեքներին, որի վրա հիմնված է այդ իշխանությունը և որի գործունեությունը երաշխավորվում է հենց լեգիտիմության ապահովմամբ։ Ըստ Մ. Դյուվերժենի՝ լեգիտիմ է ցանկացած իշխանություն, որի հետ համաձայն է ժողովուրդը կամ ժողովրդի մեծամասնությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s