Էկոլոգիա

Միջավայրի աղտոտում

Միջավայրի աղտոտումը լինում է 3 տեսակի՝ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական։

Նյութերը և գործոնները, որոնք բացասաբար են ազդում մարդկանց վրա և առաջ են բերում զանազան հիվանդություններ, սովորաբար միավորվում են մի քանի խմբերում: Դրանցից կարևորագույններն են քաղծկեղածինները, մուտածինները, արատածինները:

Քաղծկեղածինները, դրանք բոլոր այն նյութերն են, որոնք մարդկանց մոտ առաջացնում են չարորակ գոյացություններ: Մարդկությանը հայտնի է այդպիսի նյութերի մոտ 500 տեսակ: Առավել հայտնի են ուլտրամանուշակագույն ճառագայթները, ռենտգենյան ճառագայթները, նիտրատները:

Մուտածինները առաջ են բերում քրոմոսոմների կառուցվածքի և քանակի փոփոխություններ: Դրանցից են ռենտգենյան ճառագայթները, գամմա-ճառագայթները, նեյրոնները, որոշ վիրուսներ և այլն:

Բնական միջավայրի ու մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև կենսաբանական աղտոտիչները, որոնք մարդու մոտ առաջ են բերում զանազան հիվանդություններ: Դրանք հիվանդաբեր մանրէներն են, վիրուսները, նախակենդանիները, բակտերիաները և այլ օրգանիզմներ, որոնք կարող են գտնվել մթնոլորտում, ջրում, հողում, այլ կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում:

Մարդիկ և տնային կենդանիները կարող են վարակվել բնական-օջախային հիվանդություններով` հայտնվելով հիվանդության բնական օջախների տարածքում: Նման հիվանդություններն են տուլարեմիան, մալարիան և այլ հիվանդություններ:

Վերջին ժամանակաշրջանում բուռն զարգացում է ապրում կենսատեխնոլոգիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալորոակային ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը մինչ այժմ համարվում է պարենի հիմնախնդիրը, իսկ երկրագնդի հողային ծածկույթը չի բավականացնում ողջ մարդությանը կերակրելու համար առաջնում է անհրաժեշտություն օգտագործել գենետիկորեն մեդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ): Այսօր գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը կազմում են ԳՄՕ-ները:

Իրենց գենում միջատների, ձկների գեներ պարունակող բույսերը ցանվում են մեծ տարածությունների վրա: Դա խախտում է էկոհամակարգերի հավասարակշռությունը, քանի որ այդ բույսերը, ավելի դիմացկուն լինելով, դաշտերից դուրս են մղում վայրի տեսակները, որոնք համարվել են տվյալ էկոհամակարգի մասնիկ, որը ի վերջո կարող է հանգեցնել էկոհամակարգերի փոփոխության:

 

Մարդու առողջության վրա էապես ազդում է նաև միջավայրի աղտոտումը իոնացնող ճառագայթներով : Իոնացնող ճառագայթները առաջանում են  տիեզերքում և երկրի կեղևում պարունակվող ռադիոակտիվ տարրերի տրոհման արդյունքում: Իոնացնող ճառագայթների մեծ քանակությունը սպանում է բջիջները, իսկ ավելի փոքր քանակությունը բերում է այլ հետևանքների, օրինակ` վնասում է ԴՆԹ-ն:

Իոնացնող ճառագայթները, եթե կիրառվում է համապատասխան քանակությամբ կիրառելի է քաղցկեղի բուժման համար: Ուռուցքային բջիջները ավելի հաճախ են կիսվում, քան իրենց շրջապատող առողջ բջիջները: Այդ պատճառով հիվանդ օրգանի ճառագայթումը մահ կամ կիսման դադարեցում է առաջացնում հիմնականում ուռուցքային, այլ ոչ թե առողջ բջիջներում:

Առավել վտանգավոր ճառագայթների տեսակը դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուր է հանդիսանում արեգակը: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է նույնիսկ սպանել բջիջները, այն  նաև հաջողությամբ կիրառվում է լաբորատորիաներում` մանրէազերծման համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել մուտացիաներ,  որոնք արագացնում կամ դանդաղեցնում եմ բջիջների կիսման արագությունը, բջիջների կիսման պրոցեսի արագացումը հանգեցնում է մաշկի քաղցկեղ կոչվող հիվանդության առաջացմանը: Բջիջների կիսման դանդաղեցումը սպիտակամորթ մարդկանց մոտ առաջ է բերում մաշկի արագ ծերացում: Այդ ժամանակ վնասված բջիջները անհրաժեշտ արագությամբ չեն փոխարինվում նոր բջիջներով, և մաշկը թառամում է: Մուգ մաշկը, որը իր մեջ պարունակում է մուգ գունաթաղանթ, թույլ չի տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները հասնեն կենդանի բջիջներին:

Մարդու առողջության վրա բացասաբար է ազդում նաև աղմուկը: Ձայն են անվանում մեխանիկական այն տատանումները, որոնք ունեն 16-հց հաճախականություն և ընկալվում են մարդու լսողական վերլուծիչով: Բնության մեջ հազվադեպ են  հանդիպում, իսկ աղմուկը թույլ է և կարճատև:

Շատ բարձր է արդյունաբերական կենտրոնների և կենցաղային տեխնիկայի աղմուկը: Յուրաքանչյուր մարդ աղմուկն ընկալում է տարբեր կերպ: Շատ բան կախված է տարիքից, խառնվածքից, առողջության վիճակից:

Բարձր աղմուկի անընդհատ ազդեցությունը կարող է ոչ միայն բացասաբար ազդել լսողության վրա, այլ նաև առաջացնել գլխապտույտ, գլխացավ, արագ հոգնածություն:

Ժամանակակից աղմկալի երաժշտությունը ևս վատացնում է լսողությունը և առաջ է բերում նյարդային հիվանդություններ: Ժամանակակից բժշկությունը խոսում է <<աղմկային հիվանդության >> տարածման մասին, որը զարգանում է բարձր աղմուկի երկարատև ազդեցության հետևանքով և ուղեկցվում է լսողության և նյարդային համակարգի խանգարմամբ: Աղմուկը նկատելի վնաս է հասցնում մարդու առողջությանը, բայց միաժամանակ բացարձակ լռությունը հոգեպես ճնշում է մարդուն: Գիտնականները հաստատել են, որ որոշակի հաճախությամբ ցածր ձայներն անգամ օգտակար են և անգամ խթանում են մտավոր գործունեությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s