Էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞։

Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։ Այլ կերպ ասած Էկոհամակարգը՝կենդանի օրգանիզմների համալիրի, այն շրջապատող անկենդան միջավայի և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունն է:կոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ ոչ բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել, օրինակ, ակվարիումը: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ Այսինքն Էկոհամակարգերի բնութագրող հատկանիշների կարևորությունը դրանց իրականացրած ֆունկցիաների հետևանքով էկոհամակարգերի արդյունավետության մեծացման մեջ է:

2.Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Օրինակ` ջրավազաննեներ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում ,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:

3.Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ օր-օրի ավելի ու ավելի են փչացնում այն ինչ իրենց տրված է: Նրանք աղտոտում են իրենց շրջակա միջավայրը, որս են կատարում (ըստ այդմ էլ ոչնչացնում շատ կենդանատեսակներ), իրականացնում են անտառահատումներ, իսկ հետո էլ բողոքում են մի շարք հիվանդությունների առաջացումից՝ չհասկանալով, որ բնության մաքրությունն ուղիղ համեմատական է իրենց առողջությանը: Ինչպես նշեցի բնական էկոհամակարգի օրինակ է լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով, բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվ շրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակների ոչնչացմանը: Նման վառ օրինակ ՝ Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարի առաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյա ամբողջ պաշարը, իսկ լճի “հիվանդ” վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:

4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը:

Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվող շրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկ պատճառով հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապա էկոհամակարգերը կվերանան:
Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվող վիճակում առկա է նաև գետերում, լճերում սայտեղից կարող ենք եզրակացնել, որ առանց ածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանի օրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s