Պատմություն

Հնդկահայ ազատագրական կենտրոնը

Մադրասի հայրենասիրական խմբակը

Հայաստանի ազատագրությունը նախապատրաստելու համար Շահամիր Շահամաիրյանի գլխավորությամբ Մադրասում ստեղծվել էր մի խմբակ, որի անդամները 18-րդ դարի 70-80-ական թվականներին կատարեցին դիվանագիտական և կազմակերպչական մեծ աշխատանք:

Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը համոզեցին հնդկահայ գարծիչների մի մասին, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի աազատագրման գործում հնարավոր չէ հաջողության հասնել: Անհրաժեշտ է միավորել հայ երիտասարդությունը, նրան դաստիարակել հայրենասիրության ու ազգային արժանապատվության ոգով:

Հնդկահայերը Էմինին տրամադրում են 12000 ռուփի Հայաստանի ազատագրության համար բանակ ստեղծելու նպատակով:

Հայաստանի ազատագրությունը պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու էջմիածնի հոգևորականները:

Մադրասում տպագրված <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> և <<Որոգայթ փառաց>> գրքերը Շահամիրյանն ուղարկում է Սիմեոն Կաթողիկոսին, Արցախի մելիքներին, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին և Հերակլ II-ին:

Հերակլ II-ին նա առաջարկում է կատարել բարեփոխումներ Վրաստանում, որոնք կհզորացնեին երկիրը: Վրաստանն օգտակար կլիներ հայ ժողովրդի ազատագրական պայքարին:

<<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> և <<Որոգայթ փառաց>> աշխատությունները: 

Հայ ժողովրդ մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանը ծանոթացնելու համար անհրաժեշտ էր գրականություն: Շահամիրյանը 1771 թվականին Մադրասում հիմնում է տպարան: 1772 թվականին լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գիրքը:

<<Նոր տետրակի>> գաղափարները շարունակելով` Մադրասի խմբակի անդամները կազմում և հրատարակում են <<Որոգայթ փառաց>> գիրքը:

Հայաստանի ազատագրության Հարավային ծրագիրը

Հայկական պետականությունը վերականգնելու նախագիծ էր կազմել Շահամիր Շահամիրյանը, այն բաղկացած էր 20 հոդվածից: Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն` խորհրդարանական կառուցվածքով: Հայաստանում 20 տարի ժամկետով անհրաժեշտ էր համարվում տեղակայել 6-հազարանոց ռուսական զորք:

Հայոց եկեղեցին և ազատագրական պայքարը 18-րդ դարում 

Պետականության բացակայության պայմաններում հայ ժողովրդի տարաբնակ հատվածները համախմբող համազգային կառույցը Հայոց եկեղեցին էր: Հայոց կաթողիկոսի հոգևոր հեղինակությունն ու աշխարհիկ իրավասություններն ընդունում էին նաև օտար գահակալները` մեծարելով նրան <<Խալիֆա>> անվանումով:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s