Էկոլոգիա

Իմ շրջակա միջավայրը

Մենք մեր գոյության ողջ ընթացքում մեր կենսական կարիքներն ապահովելու համար օգտվում ենք մեր շրջակա միջավայրից՝բնության բարիքներից,կենդանական աշխարհից։Օգտագործում ենք բնությունը և այդ ընթացքում չենք էլ պատկերացնում, թե ինչպիսի վնասներ ենք հասցնում նրան։ Օգտագործելով բնությունը՝մենք հանգեցնում ենք նաև բնական ռեսուրսների սպառման,բնության աղտոտմանն ու վնասմանը։Ես խորապես ցավում եմ, երբ լսում եմ, որ կրկին իջել է Սևանա լճի մակարդակը։Շատ տխրեցի,երբ հեռուստացույցով տեսա,որ այրվել է Խոսրովի անտառի որոշակի հետար։Բնության շահագործումն իրապես հանգեցնում է բնության օրինաչափ վիճակի խաթարման։Իսկ որո՞նք են հիմնական վտանգները և ինչպես պայքարել դրանց դեմ։ Մարդու կողմից բնության անխնա շահագործման հետևանքներն իրենց զգացնել են տալիս հենց մեր կյանքում բացասական ազդեցություններով և իրողություններով։Այսօր բնության հետ կապված մտահոգիչ խնդիրներից են գլոբալ տաքացումը,կլիմայական օրինաչափությունների խախտումը,դրա հետևանքով բնական աղետների ավելացումը,երկրագնդի հյուսիսային ու հարավային բևեռների սառույցների հնարավոր մեծամասշտաբ հալչելը, ինչն անցանկալի ու անդառնալի լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։ Ընդհանրապես ողջ մոլորակի վիճակը,երկրի աղտոտվածությունը մեծապես վտանգում է ոչ միայն մարդկային, այլև ցամաքային, ջրային կենդանիների և թռչունների կյանքը։ Կարծում եմ,որ մենք պետք է շատ լուրջ և սրտացավ վերաբերվենք մեզ շրջապատող միջավայրին,գնահատենք ու պահպանենք այն ամենն ինչ մեզ ի վերուստ է տրվել։ Իսկ դրա համար մենք պետք է տեղեկացված ու զարգացած լինենք,զինվենք գիտելիքների այնպիսի պաշարով, որը մեզ կօգնի հնարավորինս քիչ վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ԲՆությանն ու դրան առնչվող խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվում են էկոլոգները։ Ես շատ ուրախ եմ,որ ուսումնասիրելու եմ էկոլոգիա առարկան և մեծ հետաքրքրությամբ պատրաստ եմ այն ուսումնասիրել,քանի որ շատ եմ սիրում իմ շրջակա միջավայրը և իմ պարտքն եմ համարում խնայել ու հոգ տանել նրա մասին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s